ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտունակ, բայց միևնույն է՝ թիմային մակարդակով միջին թիմ է ներկայացնում իրենից, ասաց Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Իգոր Սեմշովը։
Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլիստները կխաղան հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրոպա 2012 ընտրական փուլի շրջանակներում։ Մարտի 26-ին Երևանում կայացած նրանց առաջին հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքիով։
«Հայաստանը բավական միջին, հարթ, բայց բավականին մարտունակ թիմ է։ Այժմ ընդհանրապես թույլ հակառակորդներ չկան, և այդ մասին մենք պետք է հիշենք»,- երեքշաբթի մարզումներից հետո լրագրողներին ասաց Սեմշովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ -«Այսօր մենք մարզում ենք անցկացրել, այդ պատճառով ուշադրություն չենք դարձրել հակառակորդին, չենք խոսել նրա մասին։ Դա ուղղակի խաղին պատրաստվելու սկզբնական փուլ էր»։
«Դինամոյի» կիսապաշտպանը նույնպես հայտնեց, որ «թիմի մթնոլորտը լավն է, բոլորը մարտական են տրամադրված»։
«Լոկոմոտիվի» պաշտպան Ռոման Շիշկինն աջակցեց ազգային թիմում իր փորձառու ընկերոջը՝ հայտնելով, որ ռուսական «հավաքականում բոլոր տղաները լավն են»։
«Բայց հիմնականում շփվում եմ համաակումբացների հետ, այն տղաների, որոնց հետ խաղում եմ, և նրանց, որոնց հետ նախկինում եմ խաղացել,- ավելացրեց Շիշկինը։ - Մենք՝ երիտասարդներս, իհարկե, փորձում ենք հավաքականում մեզ առավել համեստ պահել»։
Հայերի և Կամերունի հետ ընկերական խաղի (հունիսի 7) վերաբերյալ իրենց ակնկալիքների մասին խոսելիս պաշտպանը նշեց, որ ինքը «իհարկե, կուզեր «ստանդարտներն» իրականացնել»։
В խմբի ընտրական փուլի կեսից հետո առաջատարի դիրքերում են Ռուսաստանի, Սլովակիայի և Իռլանդիայի հավաքականները, որոնք հավաքել եմ 10-ական միավորներ, հայերը երկու միավորով պակաս են հավաքել։ -0