Բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը հաստատել է առաջատարի իր դիրքը՝ 6-անգամ դառնալով Ռուսաստանի առաջնության հաղթող
Ռուսաստանի հավաքականի առաջատար Դավիթ Հայրապետյանը մինչև 49 կգ քաշային կարգում հաստատել է առաջատարի իր դիրքը՝ Ռուսաստանի առաջնության եզրափակչում կրկին պարտության մատնելով իր հիմնական մրցակից Բելիկ Գալանովին (6:4) և վեցերորդ անգամ նվաճելով երկրի ուժեղագույն բռնցքամարտիկի տիտղոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ուֆայում տարած հաղթանակով Հայրապետյանը նվաճեց Բաքվում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր, որը կդառնա Լոնդոնի 2012 թ.-ի օլիմպիադայի ընտրական փուլը:
Առաջին ռաունդում մրցակիցները ստուգում էին միմյանց, ընդ որում Հայրապետյանն անսպասելիորեն զիջել էր դիրքերը: Նման մարտավարությունը նրան հաջողություն բերեց (2:1), երկրորդ ռաունդը չփոխեց ուժերի դասավորությունը (2:2, ընդհանուր հաշիվը՝ 4:3), իսկ երրորդ ռաունդում Ռուսաստանի գործող չեմպիոնն ամրապնդեց իր առավելությունը՝ 6:4:-0-