Ռուսաստանը 90 տոկոս հավանականությամբ կմասնակցի Եվրո-2012-ին. հավաքականի նախկին ֆուտբոլիստ
Մոսկվայի «Դինամո» ակումբի կիսապաշտպան Անդրեյ Կարյակը հավատում է Ռուսաստանի հավաքականի հաջողությանը 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ակումբի պաշտոնական կայքին։
Վերջին չորս խաղերում (մեկ ընտրական և երեք ընկերական) Դիկ Ադվոկատի թիմը միայն մեկ գոլ է խփել։ Հայաստանի հետ ոչ-ոքի խաղալով՝ ռուսները թույլ տվեցին Իռլանդիայի և Սլովակիայի թիմերին իրենց հասնել B խմբի մրցաշարային աղյուսակում։ 5 տուրերից հետո այդ երեք թիմերը 10-ական միավոր ունեն, հայերը՝ 8։
«Ինձ թվում է, որ չի կարելի ասել, թե հավաքականը հետընթաց է ապրում Ադվոկատի օրոք։ Որովհետև առաջին տեղում էինք, հիմա կիսում են առաջատարի դիրքերը, և այդ հավաքականի՝ Եվրո անցնելու հավանականությունը 80-90 տոկոս է։ Ես կարծում եմ, որ ազգային թիմի մոտ ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա։
Ընտրական փուլի հաջորդ խաղը ռուսները կանցկացնեն հունիսի 4-ին՝ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի հավաքականի հետ։ -0-