415.24
4.83
386.52
+16
Եղանակը Երևանում
Հայ

Նիկիտա Սիմոնյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով

16:11
25 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ բազմակի և օլիմպիական խաղերի չեմպիոն, ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի և Միջազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շքանշանի ասպետ,  վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, ում ղեկավարությամբ «Արարատ» ֆուտբոլային թիմը 1973թ. դարձավ Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, երկրի ղեկավարը ողջունել է մեր մեծանուն հայրենակցին Երևանում և նշել, որ տասնյակ տարիներ  ամբողջ հայ ժողովուրդը հպարտացել և այսօր էլ շարունակում է հպարտանալ նրանով:

«Շատ ուրախ ենք, որ Դուք ողջ և առողջ եք, որ աշխատում եք ի նպաստ ֆուտբոլի զարգացման: Մենք միշտ հպարտանում ենք Սփյուռքի մեր հայրենակիցներով և, առաջին հերթին, այն մարդկանցով, ովքեր իրենց բնագավառներում հասել են ամենաբարձր մակարդակների: Դուք մեր ազգն ավելի ճանաչելի եք դարձնում: Շնորհակալություն Ձեզ»,-լեգենդար ֆուտբոլիստի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը:

Հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանն ուղղված գործունեության, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, Նիկիտա Պավելի Սիմոնյանը Հանրապետության ղեկավարի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: Այսօրվա հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևը հանձնել է մեծանուն մարզիկին` մաղթելով նրան առողջություն և հաջողություններ:

«Ինձ համար մեծագույն պատիվ է ստանալ այս բարձր պարգևը: Գիտեք, ես հարյուր տոկոսանոց հայ եմ:  Իմ ծնողները, Արդվինի հայեր լինելով, ժամանակին փախել են ցեղասպանությունից: Հայրս եղել է մեծ հայրենասեր: Ինձ համար մեծ պատիվ էր 1973թ. գլխավորել «Արարատե-ի հավաքականը: Եվ այն, ինչ արեցին այդ տղաները, նվաճելով չեմպիոնի տիտղոսը և գավաթը, ինձ համար` որպես մարզչի, մեծ տոն էր: Հնարավոր չէ փոխանցել, թե այն ժամանակ ինչպես արձագանքեց ժողովուրդը: Իսկապես, դա հրաշալի թիմ էր: Դրա համար էլ ես այդ սերնդին և, իհարկե, մեր ամբողջ ժողովրդին  պարզապես շնորհակալ եմ և խոնարհվում եմ»,-ասել է Նիկիտա Սիմոնյանը:

Նախագահը նշել է, որ ինքն էլ հիշում է այդ օրերին մեր ժողովրդի  ցնծությունը: «Իմ հիշողության մեջ երեք այդպիսի ցնծության դեպք է դաջվել: Առաջինը, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Երկրորդը, երբ 1973թ. «Արարատ»-ը դարձավ չեմպիոն և նվաճեց գավաթը և երրորդը, երբ մայիսի 9-ին ազատագրեցինք Շուշին:  Ահա, այդ դեպքերից մեկի համահեղինակը Դուք եք: Այդ հաղթանակը, իրոք, մեծ երևույթ է և միայն սպորտային ձեռքբերում չէե,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն