Հայ ձյուդոիստները կմասնակցեն Թուրքիայում կայանալիք Եվրոպայի Գավաթին

17.03.2011, 13:09
Հայ ձյուդոիստները կմասնակցեն Թուրքիայում կայանալիք Եվրոպայի Գավաթին

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ձյուդոիստները կմասնակցեն Անթալիայում կայանալիք Եվրոպայի գավաթին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Ինչպես հաղորդեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, մարտի 19-21-ն անցկացվող Գավաթին հանդես կգան 35 հայ ձյուդոիստներ։
Այլ մանրամասնություններ ֆեդերացիան դեռ չի հաղորդում։ -0-