ՀՀ և ՌԴ հավաքականների երկրպագուներն ընկերական խաղ կանցկացնեն 2012թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման նախաշեմին, հաղորդում է Ռուսական ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Երկրպագուների մրցախաղը տեղի կունենա մարտի 26-ին՝ հիմնվելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի վրա, սկիզբը ժամը 13.00-ին: ՌԴ հավաքականի երկրպագուների թիմն արդեն համանման խաղ անցկացրել է Գերմանիայի, Անգլիայի, Ֆինլանդիայի, Ադրբեջանի և այլ երկրների հակառակորդների հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՀՀ և ՌԴ հավաքականների խաղը տեղի կունենա նույն օրը Երևանում: Չորս փուլերից հետո ընտրական B խմբի առաջատարն է Դիկ Ադվոկատի թիմը (9 միավորով), Իռլանդիայի, Հայաստանի և Սլովակիայի թիմերն ունեն 7-ական միավոր: -0-