ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող, ղարաբաղցի Դավիթ Գրիգորյանը 56 կգ քաշային կարգում «բրոնզ» է նվաճել Իրանում անցկացված ուշուի միջազգային մրցաշարում, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրային հեռուստաընկերությունը
Եվրոպայի 2010 թվականի չեմպիոն Գրիգորյանը դիպլոմ ու դրամական պարգև է ստացել»
Այժմ մարզիկը պատրաստվում աշխարհի առաջնությանը:
Ուշուի միջազգային մրցաշարին մասնակցում էին մարզիկներ Չինաստանից, Հնդկաստանից, Պակիստանից, Աֆղանստանից, Ֆրանսիայից, Իրանից ու աշխարհի այլ երկրներից:---0-