Գեղահասքի աշխարհի առաջնության անցկացումը, որը պետք է տեղի ունենար մարտի 21-ին Տոկիոյի Յոյոգի դահլիճում, հետաձգվել է երկրաշարժի պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ գործակալության տվյալների, Գեղասահքի միջազգային ֆեդերացիան վերանայել է ծրագրված ժամկետում առաջնության անցկացումը և որոշում է կայացրել հետաձգել միջոցառումը, քանի որ շատ երկրներ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս հրաժարվել Ճապոնիա կատարելիք ուղևորություններից:
Գեղասահքի աշխարհի առաջնությունը պետք է տեղի ունենար մարտի 21-27-ը Տոկիոյում: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Գեղասահքի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Ճապոնիա են ժամանել ռուս մարզիկները՝ Տատյանա Վոլոսոժարը և Մաքսիմ Տրանկովը: Երկրաշարժի հետևանքով նրանք չեն տուժել:
Ճապոնիայում 9,0 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել մարտի 11-ին, այն ավելի քան տասը մետր բարձրության ցունամի էր առաջացրել: Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել էր Տոկիոյի 373 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախը 24 կմ խորություն է ունեցել: Ուրբաթ օրվանից այդ տարածքում հետցնցումներ են նկատվել, որոնցից մի քանիսի մագնիտուդը գերազանցում է 5,0-ն:
Երկրաշարժի և ցունամիի զոհվածների թիվը միայն Միագիի շրջանում կարող է հասնել 10 հազար մարդու, ավելի վաղ հայտնել էր տեղի ոստիկանության ղեկավար Նաբուտո Տակեուտին:-0-