ՌԴ հավաքականի քսան խաղացողներ կկանչվեն Հայաստանի և Քաթարի խաղերին պատրաստվելու համար

11.03.2011, 18:35
ՌԴ հավաքականի քսան խաղացողներ կկանչվեն Հայաստանի և Քաթարի խաղերին պատրաստվելու համար
ՌԴ հավաքականի քսան խաղացողներ կկանչվեն Հայաստանի և Քաթարի խաղերին պատրաստվելու համար

ՌԴ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հայտարարել է այն խաղացողների անունները, ովքեր կանչվելու են ԵԱ-2012-ի ՝  Հայաստան-Ռուսաստան (մարտի 26-ին, Երևան) ընտրական հանդիպմանը և Քաթար-Ռուսաստան (մարտի 29-ին, Դոհա) ընկերական խաղին պատրաստվելու համար:

Ինչպես ասվում է Ռուսական ֆուտբոլային միության պաշտոնական կայքում տեղադրված  հաղորդագրության մեջ, ցուցակը բաղկացած է 20 խաղացողից:

Դարպասապահներն են Իգոր Ակինֆեևը (ԲԿՄԱ), Վյաչեսլավ Մալաֆեևը («Զենիթ»):
Պաշտպաններն են Ալեքսանդր Անյուկովը («Զենիթ»), Ալեքսեյ Բերեզուցկին, Վասիլի Բերեզուցկին, Սերգեյ Իգնաշևիչը (բոլորը՝ԲԿՄԱ-ից), Յուրի Ժիրկովը («Չելսի» Անգլիա), Ռոման Շիշկինը («Լոկոմոտիվ»):
Կիսապաշտպաններն են՝Դինիար Բիլյալետդինովը («Էվերթոն» Անգլիա), Ալան Ձագոևը (ԲԿՄԱ), Իգոր Դենիսովը, Կոնստանտին Զիրյանովը, Ռոման Շիրոկովը (բոլորը՝ «Զենիթ»-ից), Իգոր Սեմշովը («Դինամո»), Դմիտրի Տորբինսկին («Լոկոմոտիվ»):

Հարձակվողներն են Անդրեյ Արշավինը («Արսենալ» Անգլիա), Ալեքսեյ Իոնովը, Ալեքսանդր Կերժակովը (երկուսն էլ՝ «Զենիթ»), Ռոման Պավլյուչենկոն («Տոթենհեմ» Անգլիա), Պավել Պոգրեբնյակը («Շտութգարթ» Գերմանիա):
Ազգային հավաքականը կսկսի պատրաստվել խաղերին մարտի 22-ի երեկոյան: -0-