«Սպարտակի» մարզիչը դժգոհ է թիմի՝ «Այաքսի» հետ հանդիպման առաջին խաղակեսից

11.03.2011, 10:28
«Սպարտակի» մարզիչը դժգոհ է թիմի՝ «Այաքսի» հետ հանդիպման առաջին խաղակեսից

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. «Սպարտակի» մարզիչ Վալերի Կարպինը հայտարարել է, որ իր թիմը վատ է անցկացրել Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչում «Այաքսի» նկատմամբ հաղթանակով ավարտված հանդիպման առաջին խաղակեսը։

Մոսկովյան ակումբը հաղթել է հոլանդական թիմին 1։0 հաշվոբվ։ 57-րդ րոպեին գնդակը դարպաս է ուղարկել կիսապաշտպան Ալեքսը։

«Ես նման առաջին խաղակես չէի սպասում թիմից։ Այն ֆուտբոլը, որը մենք պետք է ցուցադրեինք, «Սպարտակը» խաղաց ընդամենը 15-20 րոպե։ Կարող էին ավելի լավ խաղալ, հատկապես հակահարձակումների ժամանակ»,- ասել է Կարպինը լրագրողներին մամուլի ասուլիսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սպարտակի» պատասխան խաղն «Այաքսի» հետ կկայանա «Լուժնիկի» մարզադաշտում՝ մարտի 17-ին։ -0-