Լևոն Արոնյանը Մոնտե Կարլոյում կմասնակցի «Ամբեր» մրցաշարին
Հայ ուժեղագույն շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը մարտի 12-24-ը Մոնտե Կարլոյում կմասնակցի արագ և կույր շախմատի «Ամբեր» 20-րդ և վերջին մրցաշարին, հաղորդում է armchess.am կայքը:
Մոնակոյի մրցաշարին կմասնակցեն ևս 11 գրոսմայստերներ՝ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Ալեքսեյ Գրիշչուկը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ոիկրաինա), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Խիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վուգար Հաշիմովը (Ադրբեջան), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ):
Մրցաշարի խաղային օրերն են՝ մարտի 12-15-ը, 17-20-ը և 22-24-ը: Մրցանակային ֆոնդը 227 հազ. եվրո է:
Մրցաշարի կազմակերպիչն է Մաքս Էյվեի ասոցիացիան՝ Մոնակոյից մեկենաս Յուպա Վան Օստերոմի (Joop van Oosterom) հովանավորությամբ: --0--