Դարչինյանի և Մարեսի հանդիպումը կկրկնվի 2011 թվականի վերջին. թերթ

03.02.2011, 11:26
Դարչինյանի և Մարեսի հանդիպումը կկրկնվի 2011 թվականի վերջին. թերթ
Դարչինյանի և Մարեսի հանդիպումը կկրկնվի 2011 թվականի վերջին. թերթ

Հայ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանի և ամերիկացի Աբներ Մարեսի մենամարտը կկրկնվի 2011 թվականի վերջին, գրում է «168 ժամ» թերթը՝ վկայակոչելով Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասարին։

Նա պնդում է, որ WBC-ն (World Boxing Council՝ Բռնցքամարտի համաշխարհային միություն) կստիպի Մարեսին ևս մեկ մենամարտ անցկացնել Դարչինյանի հետ։

Դարչինյան-Մարես մենամարտը անցկացվել էր 2010 թվականի դեկտեմբերի 12-ին։ Կողային երեք դատավորներից երկուսը հաղթանակը վերագրել էին Մարեսին, մեկը՝ Դարչինյանին։ Դրանից հետո հայ բռնցքամարտիկի թիմը որոշում էր ընդունել բողոքարկել մենամարտի արդյունքները, քանի որ Դարչինյանի մոտ եղել է Մարեսի մարզումների տեսագրությունը, որի վրա պարզ երևում է, որ ամերիկացին հատուկ մշակել է արգելված հարվածների տեխնիկան։

Դարչինյանի թիմի գրավոր դիմումի մեջ նշվում է, որ մենամարտի ընթացքում Մարեսն ավելի քան 20 անգամ իր հակառակորդին գոտկատեղից ցածր հարվածներ է հասցրել։

Այժմ, Նասարի խոսքով, Դարչինյանի փրոմոութեր Գերի Շոուն հաղորդագրություն է ստացել WBC-ի ներկայացուցչից այն մասին, որ Միությունը պատրաստ է բավարարել Դարչինյանի խնդրանքը՝ խաղը կրկնելու վերաբերյալ։ -0