ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 26-ի դրությամբ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցնում, գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։
Ըստ պարբերականի, Արոնյանը 2814,4 վարկանիշային միավոր է հավաքել և առաջ է անցել նորվեգացի Մագնուս Կառլսենից, ով իր հաշվին 2813,1 միավոր ուներ։
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների աղյուսակը գլխավորում է հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդը, ով 2816,9 միավոր է հավաքել։ Առաջատարների հնգյակում են նաև ռուս Վլադիմիր Կրամնիկը (2793,2) և ուկրաինացի Սերգեյ Կարյակինը (2776)։ --0-