ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայազգի ֆուտբոլիստ Անդրանիկ Թեմուրյանը նշանակվել է Իրանի ֆուտբոլի հավաքականի ավագի պաշտոնում, հինգշաբթի տեղեկացրել են հայկական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրանական հայալեզու «Արաքս» թերթին:
Իրանը մասնակցում է Ասիայի գավաթի խաղարկությանը և հունվարի 19-ին 3:0 հաշվով հաղթանակ է տարել ԱՄԷ-ի հավաքականի նկատմամբ: Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թեմուրյանը: Իրանի հավաքականը D խմբում հավաքել է 9 միավոր և դուրս է եկել փլեյ-օֆֆ, որի շրջանակներում հունվարի 22-ին մրցաշարի քառորդ եզրափակչում ուժերը կչափի Հարավային Կորեայի հավաքականի հետ:
Թեմուրյանը հանդես է գալիս կիսապաշտպանությունում: Ֆուտբոլիստն իր մարզական կարիերան սկսել է Թեհրանի «Արարատ» ակումբում, այնուհետև խաղացել է անգլիական «Բոլթոն» և «Ֆուլհեմ» ակումբներում: Այժմ ֆուտբոլիստը Իրանի առաջնությունում խաղում է Թավրիզի «Տրակտոր» ակումբի կազմում:-0-