Երևանյան «Բանանցը» և Դոնեցկի «Մետալուրգը» ընկերական հանդիպում կանցկացնեն Թուրքիայում

19.01.2011, 18:23
Երևանյան «Բանանցը» և Դոնեցկի «Մետալուրգը» ընկերական հանդիպում կանցկացնեն Թուրքիայում
Երևանյան «Բանանցը» և Դոնեցկի «Մետալուրգը» ընկերական հանդիպում կանցկացնեն Թուրքիայում

«Մետալուրգ» (Դոնեցկ) և «Բանանց» (Երևան) ֆուտբոլային ակումբներն ընկերական խաղ կանցկացնեն Բելեք (Անթալիա) քաղաքում, տեղեկացնում է Դոնեցկի ակումբի պաշտոնական կայքը։

Խաղն անցկացվում է «Մետալուրգ»-ի ուսումնամարզական հավաքների շրջանակներում և տեղի կունենա Papillon մարզահամալիրի դաշտում։ Խաղի սկիզբը նշանակված է տեղական ժամանակով ժամը 15։00-ին։
«Մետալուրգ»-ի կազմում խաղում են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Արարատ Առաքելյանն ու Արտակ Դաշյանը։

«Բանանց» երևանյան ֆուտբոլային ակումբը 2010 թվականին երկրորդ տեղն է զբաղեցրել ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում։  -0-