415.04
4.83
385.94
+11
Եղանակը Երևանում
Հայ

Վիկ Դարչինյանը որոշել է բողոքարկել իր վերջին մենամարտի արդյունքը. թերթ

11:08
14 Հունվարի 2011

Բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը որոշել է բողոքարկել իր վերջին մրցամարտի արդյունքները, գրում է «Հայկական ժամանակ» թերթը: 

2010թ. դեկտեմբերի 12-ին Դարչինյանը պարտվել է Աբներ Մարեսին։ Երեք կողմնային դատավորներից երկուսը հաղթանակը Մարեսին են տվել, իսկ մեկը՝ Դարչինյանին։

Պարբերականին տված հարցազրույցում հայ բռնցքամարտիկի մարզիչ Վազգեն Բադալյանը բացատրել է նման որոշման պատճառները։ «Միանշանակ ճիշտ եմ համարում (մենամարտի արդյունքի) բողոքարկումը, և եթե գոնե որոշ արդարություն կա, ապա մենամարտի ելքը կվերանայվի»,- ասաց Բադալյանը։

Ըստ նրա` ողջ մենամարտի ընթացքում Դարչինյանի նկատմամբ ճնշում է գործադրվել, իսկ Մարեսը Դարչինյանին գոտկատեղից ցածր մոտ 14 անգամ հարված է հասցրել (պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով` երեք նման հարվածներից հետո որակազրկում է արձանագրվում)։

Բադալյանը պատմեց, որ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը կարողացել է գտնել Մարեսի մարզումների տեսագրությունը, որոնց վրա պարզ երևում է, որ ամերիկացին հատուկ կատարելագործում էր գոտկատեղից ցածր հարվածների տեխնիկան։

Այդ կադրերն արդեն ինտերնետում են և մեծ իրարանցում են առաջացրել բռնցքամարտի աշխարհում։ Բացի այդ, ռինգում դատավորն անընդհատ խանգարում էր հայ բռնցքամարտիկին և նկատողություններ էր անում։

Եթե Դարչինյան-Մարես մենամարտի ելքը վերանայվի, ապա հայը հաղթող չի ճանաչվի, նրան պարզապես կվերադարձնեն չեմպիոնական գոտին, և Վիկը կմենամարտի «Showtime» ընկերության կողմից կազմակերպած մրցաշարի եզրափակչում։

Մրցաշարի եզրափակչի մյուս հաղթող է դարձել բռնցքամարտիկ Ջոզեֆ Ագբեկոն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն