Հայաստանը 2012թ.-ին ծրագրում է զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլի զարգացմանը, մարզական ենթակառուցվածքի և մարզադաշտերի շինարարությանը, նախօրեին Ստեփանակերտում լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Ըստ նրա, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է սպորտի ոլորտի հետագա ներդրումների հարցը։ Միաժամանակ նա չի պարզաբանել ֆինանսական օգնության չափը։
«Ղարաբաղի ֆուտբոլը հանրաճանաչ դարձնելու նպատակով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորությամբ 2009թ.-ից Ստեփանակերտում արհեստական խոտի ծածկույթով մարզադաշտեր են կառուցվում»,- նշեց Հայրապետյանը։
Մասնավորապես, ըստ նրա, ֆեդերացիայի աջակցությամբ Շուշի քաղաքում այժմ մարզական կառույց է կառուցվում։ -0