428.44
4.95
387.31
+23
Եղանակը Երևանում
Հայ

Արթուր Աբրահամը, հնարավոր է, հրաժեշտ կտա իր մարզչին. թերթ

12:31
22 Դեկտեմբերի 2010

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, հնարավոր է, հրաժեշտ կտա իր մարզիչ Ուլի Վեգներին, գրում է «Հայոց աշխարհ» թերթը՝ հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին:

Թերթում նշվում է, որ համագործակցությունը դադարեցնելու նախաձեռնողը բռնցքամարտիկի մարզիչն է, ով վերջերս կոշտ քննադատության է ենթարկել Աբրահամին: Վեգների խոսքերով՝ բրիտանացի բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչից ջախջախիչ պարտությունից հետո Աբրահամը մեղադրում է բոլորին, բացի իրենից:

Մարզիչը կարծում է, որ եթե բռնցքամարտիկը համարժեք չգնահատի իրականությունը, չվերաիմաստավորի վերաբերմունքը թիմային սկզբունքների նկատմամբ և չընդունի սեփական թերությունները, ապա հետագա համագործակցությունը կիմաստազրկվի:

«Աբրահամն անչափ մեծ կարծիքի է իր մասին և ունակ չէ իրապես գնահատել սեփական հնարավորությունները: Նա փնտրում է միայն ուրիշների սխալները, մինչդեռ ավելի լավ կլիներ, որ անկեղծ լինի ինքն իր հետ», - ասել է Վեգները: Ըստ նրա՝ թիմին մեղադրելու փոխարեն, պետք է հնարավորինս արագ մոռանալ պարտությունների մասին և տրամադրվել ծանր աշխատանքի:

Նոյեմբերի 27-ին Հելսինկիում Super Six Boxing World Classic մրցաշարի շրջանակներում 33-ամյա բրիտանացի բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչը միավորների առավելությամբ հաղթանակ տարավ Աբրահամի նկատմամբ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
21:59
17 Ապրիլի 2023
ԵԱ. ծանրորդ Գոռ Սահակյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում
Երևանում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդ Գոռ Սահակյանը (67 կգ) փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում
22:19
14 Ապրիլի 2023
Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ վառել են Ադրբեջանի դրոշը (ՎԻԴԵՈ)
Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ վառել են Ադրբեջանի դրոշը. ՎԻԴԵՈ
22:02
14 Ապրիլի 2023
Երևանում տեղի ունեցավ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը (ՎԻԴԵՈ)
Երևանում տեղի ունեցավ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը. ՎԻԴԵՈ
13:33
28 Մարտի 2023
«Միլան» ֆուտբոլային ակումբը 8 մլն եվրո է առաջարկում Սպերցյանի տրանսֆերի համար
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը
12:35
28 Մարտի 2023
«Դադարեցրեք Արցախի շրջափակումը». Շվեդիա–Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ ծածանվել են Հայաստանի և Արցախի դրոշները (ՎԻԴԵՈ)
«Դադարեցրեք Արցախի շրջափակումը». Շվեդիա–Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ ծածանվել են Հայաստանի և Արցախի դրոշները. ՎԻԴԵՈ