Ղարաբաղի Շախմատի թիմային առաջնությունն անցկացվել է Ստեփանակերտում

09.12.2010, 11:55
Ղարաբաղի Շախմատի թիմային առաջնությունն անցկացվել է Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի Շախմատի թիմային առաջնությունը, որը նվիրված է ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության ընդունման օրվան, անցկացվել է դեկտեմբերի 5-8-ը Ղարաբաղի մայրաքաղաքում՝ Շախմատի կենտրոնական տանը, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Մրցախաղին մասնակցել են ք.Ստեփանակերտի, ք. Երևանի, ՀՀ Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի թիմերը։

Մրցումներն անցկացվել են ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև համակարգով, երկու փուլով։ Յուրաքանչյուր թիմում 3 տղամարդ և 1 կին է եղել։

Մրցախաղի արդյունքներով՝ առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է Երևանի թիմը, երկրորդը՝ Շիրակի մարզը, իսկ երրորդ տեղին է արժանացել ՀՀ Կոտայքի մարզի թիմը։

Հաղթող թիմերը պարգևատրվել են դիպլոմներով և դրամական մրցանակներով։

ՀՀ Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը հայտնել է, որ մրցախաղն իսկապես շատ հետաքրքիր է եղել։

«Մրցախաղի ընթացքում համառ պայքար է ընթացել և հատկապես նման միջոցառումներն են թույլ տալիս զարգացնել այս սպորտի տեսակը»,- նշեց Լպությանը։

Լեռնային Ղարաբաղի Շախմատի թիմային առաջնությունն անցկացվել է ԼՂՀ Շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ Շախմատի ազգային ֆեդերացիայի աջակցությամբ։

Բացի այդ, դեկտեմբերի 11-ին ԼՂՀ մայրաքաղաքի Շախմատի կենտրոնական տանը կսկսվի ԼՂՀ շախմատի գավաթի առաջնությունը։ -0-