ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի շախմատի վեցակի չեմպիոն Հովիկ Հայրապետյանը համառ պայքարից հետո կրկին առաջին տեղն է զբաղեցրել հանրապետության տղամարդկանց անհատական առաջնությունում, հաղորդում է Ստեփանակերտում «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։
Տասներկու շախմատիստների պայքարում երկրորդ տեղը զբաղեցրել է ԼՂՀ Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Առնոլդ Մինասյանը, իսկ երրորդ տեղին է արժանացել Էդուարդ Ղուկասյանը։
ԼՂՀ կառավարությանն առընթեր Սպորտի պետական կոմիտեի կողմից Մրցանակակիրները պարգևատրվել են պատվոգրերով և դրամական մրցանակներով։
ԼՂՀ անհատական առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 19-29-ը՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի Շախմատի կենտրոնական տանը։ -0-