Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը բավական բարդ է եղել անգլական դատավոր հովարդ Ուեբի թիմի համար, կարծում է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլաթերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բի-Բի-Սի-ին:
Բավական կոշտ մենամարտում, որի հաղթողն է ճանաչվել Իսպանիայի հավաքականը՝ 1:0 հաշվով պարտության մատնելով հոլանդացիներին, Ուեբը 14 դեղին և մեկ կարմին քարտ է ցույց տվել:
«Խաղի պաշտոնական անձանց աշխատանքը քննարկելն իմ խնդիրը չէ,- ասել է Բլաթեր,- ես միայն կարող եմ ասել, որ դատավորներին դժվար խաղ է բաժին ընկել, և նրանց ոչ ոք չի օգնել»:
Նիդեռլանդների թիմի ֆուտբոլիստների կոշտ գործողությունները մեկնաբանելով՝ ՖԻՖԱ-ի նախագահը հայտարարել է, որ «հաղթել է այն թիմը, որը ֆուտբոլ է խաղացել»:--0-