ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան հույս ունի, որ Գերմանիայի հետ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը կընդգրկվի իսպանական ֆուտբելի պատմությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին։
Հուլիսի 7-ին Դուրբանի խաղադաշտում կհանդիպեն թիմեր, որոնք վիճարկում էին Եվրոպայի ոսկե առաջնությունը երկու տարի առաջ։ Այդ ժամանակ Ֆերնանդո Տորեսի գոլը հաղթանակ բերեց իսպանացիներին, իսկ Վիլյան բաց էր թողել եզրափակիչը որակազրկման պատճառով։
«Մենք չենք կարծում, թե պատմություն ենք մտել, բայց կարծում ենք, որ կարող ենք դա անել»,- ասել է Վիլյան,- «հույս ունենք, որ չորեքշաբթի օրվա երեկոն հերթական հաղթական էջը կգրի իսպանական ֆուտբոլի պատմության մեջ»։
Հարձակվողի կարծիքով, գերմանացիների ուժը կայանում է նրանում, որ ունենալով «իսկապես արագաշարժ ֆուտբոլիստներ», Գերմանիայի հավաքականը «պարզապես գերազանց է խաղում հակագրոհներով»։
«Եթե թողնենք, որ գերմանացիներն իրենց ֆուտբոլը խաղան, նրանք ծայրահող վտանգավոր կարող են լինել»,- կարծում է «Բարսելոն»-ի նորակոչիկը։ -0-