Շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը կիսում է Խարկովի «Ռեկտորի գավաթի» մրցաշարի 2-3-րդ տեղերը

29.03.2010, 19:54
Շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը կիսում է Խարկովի «Ռեկտորի գավաթի» մրցաշարի 2-3-րդ տեղերը

Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը կիսում է Խարկովի «Ռեկտորի գավաթի» մրցաշարի 2-3-րդ տեղերը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։  

Վերջին փուլից առաջ Մկրտչյանը հավաքել է 4 միավոր հնարավոր 6-ից։ Առաջատար Աննա Ուշենինայից Մկրտչյանը հետ է մեկ միավորով։

Խարկովում (Ուկրաինա) շարունակվում է «Ռեկտորի գավաթի» միջազգային շախմատային մրցաշարը, որը մեկնարկել է մարտի 26-ին։ Մրցաշարին մասնակցում են ութ շախմատիստուհիներ, ովքեր ներկայացնում են Հայաստանը, Ուկրաինան, Ռուսաստանն ու Իսրայելը։ -0-