Մոսկովյան «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կարող է ուժեղանալ Ուրուգվայի երիտասարդական հավաքականի և արգենտինական «Նյուելզ օլդ բոյզ» թիմի 22-ամյա հարձակվող Խոակին Անտոնիո Բողոսյանի շնորհիվ, հայտնում է «Սպորտ-Էքսպրես»-ը:
Բարձրահասակ լինելու պատճառով (197 սմ) Բողոսյանը Հսկա մականունն է ստացել, և «Լոկոմոտիվ» տեղափոխվելու դեպքում թիմի ամենաբարձրահասակ ֆուտբոլիստը կլինի:
Բողոսյանը ՀԱՀ աշխարհի առաջնությանը մեկնող հավակնորդ-ֆուտբոլիստների թվում է, չնայած Ուրուգվայի հավաքականի կազմում առայժմ հանդես չի եկել:
2009թ.-ի վերջին ավարտվող չեմպիոնատում նա 18 խաղում խփած 11 գոլով դարձավ իր թիմի լավագույն ռմբարկու և արժանացավ «մրցաշարի բացման» տիտղոսին: Մասնագետները նշում են, որ Բողոսյանը ուժեղ է ֆիզիկապես, հակված է չէ վնասվածքների, իսկ գլխավոր թերություններից են մի փոքր դանդաղկոտությունն ու ձախլիկությունը:
Այժմ ֆուտբոլիստը «Նյուէլզ օլդ բոյզ» թիմի խաղացող է, որը նրան մեկ տարով վարձակալել է ուրուգվայական «Սերո»-ից, որին նա պատկանում է: Չնայած «Նյուէլզ օլդ բոյզ» թիմի ղեկավարությունը հայտարարել է, որ կանի ամեն բան ֆուտբոլիստին իր մոտ պահելու համար, սակայն եվրոպական ակումբները արդեն դիմել են հարձակվողի հնարավոր գնման համար:
Բողոսյանի պայմանագրում չկա մի այնպիսի կետ, ըստ որի նրա ներկայիս թիմը առաջնահերթային գնման իրավունք ունի, և այդ պատճառով չի բացառվում, որ հարձակվողը շուտով Եվրոպա տեղափոխվի, ամենայն հավանականությամբ «Լոկոմոտիվ», որն արդեն սկսել է նրա ձեռքբերման բանակցությունները:
Ընդ որում հավանական է, որ հարձակվողը «Լոկոմոտիվ»-ում հայտնվի ոչ թե ձմռանը, այլ ամռանը՝ Եվրոպայի Լիգայում երկաթուղայինների մեկնարկից առաջ: -0-