Սյուզի Կենտիկյանը հաջողությամբ պաշտպանել է իր տիտղոսները

12.10.2009, 18:36
Սյուզի Կենտիկյանը հաջողությամբ պաշտպանել է իր տիտղոսները
Սյուզի Կենտիկյանը հաջողությամբ պաշտպանել է իր տիտղոսները

Գերմանիան ներկայացնող հայուհի Սյուզի Կենտիկյանը, հաղթանակ տանելով թրքուհի Ջուլիա Սախինի նկատմամբ, հաջողությամբ պաշտպանեց WIBF և WBA վարկածներով առաջին գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնուհու իր տիտղոսները։

Ռոստոկում (Գերմանիա) անցկացված մենամարտում բոլոր երեք դատավորները միաձայն հաղթանակը տվեցին հայ մարզուհուն՝ 98-92, 96-94 և 97-93։

Այդ հաղթանակի շնորհիվ, Կենտիկյանն իր գոտիներին ավելացրեց նաև WBO թափուր տիտղոսը։ -0-