Ուրուգվահայ ֆուտբոլիստը Չիլիի ֆուտբոլի առաջնության ռմբարկուներից մեկն է դարձել

11.08.2009, 11:35
Ուրուգվահայ ֆուտբոլիստը Չիլիի ֆուտբոլի առաջնության ռմբարկուներից մեկն է դարձել
Ուրուգվահայ ֆուտբոլիստը Չիլիի ֆուտբոլի առաջնության ռմբարկուներից մեկն է դարձել

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Քսաներեքամյա ուրուգվահայ ֆուտբոլիստ Մաուրո Գուևգյոզյան Կրեսպոն դարձել է Չիլիի ֆուտբոլի առաջնության ընթացքում հաջող հանդես եկող «Էվերտոն» ակումբի ռմբարկուներից մեկը:

Ինչպես հաղորդում է analitika.at.ua ինտերնետ-հրատարակությունը՝ հղում անելով football.ua կայքին, այժմ «Էվերտոնը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

Տեղեկատվության մեջ նաև նշվում է, որ Մաուրոն հայկական ֆուտբոլային առաջնությունում խաղալու փորձ ունի, որտեղ Երևանի «Փյունիկի» կազմում 2007/08 Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում մեկ հանդիպում է անցկացրել Դոնեցկի «Շախտյորի» հետ:-0-