Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Նալչիկում պահպանել է ՖԻԴԵ-ի գրան-պրիի առաջատարի դիրքը՝ 11-րդ փուլում ոչ-ոքի խաղալով ուզբեկ Կասիմջանովի հետ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։
Արոնյանը մրցաշարի ավարտից երկու փուլ առաջ հավաքելով 7 միավոր՝ կես միավորով գերազանցում է երկրորդ տեղով ընթացող Պյոտր Լեկոյին (Հունգարիա)։ Մեկ այլ հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց ռուս Պյոտր Սվիդլերի հետ, և 6 միավորով 3-5 տեղերը կիսում է ռուս Եվգենի Ալեքսեևի և ֆրանսիացի Էթյեն Բակրոյի հետ։
11-րդ փուլում գրանցվել են հետևյալ արդյունքները. Բորիս Գելֆանդը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Էթյեն Բեկրոն՝ Սերգեյ Կարյակինին, իսկ Վասիլի Իվանչուկը՝ Ալեքսանդր Գրիշչուկին։ Եվգենի Ալեքսեև-Գատա Կամսկի և Պավել Էլյանով-Պետեր Լեկո հանդիպումները ավարտվել են ոչ-ոքի։
11-րդ փուլից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի. 1. Արոնյան՝ 7 միավոր, 2. Լեկո՝ 6,5; 3-5. Ալեքսեև, Բակրո և Հակոբյան՝ 6; 6-7. Սվիդլեր և Գրիշչուկ՝ 5,5; 8-13. Կասիմջանով, Կարյակին, Մամեդյարով, Կամսկի, Էլյանով և Գելֆանդ 2,5; Իվանչուկ՝ 4,5 միավոր։
Հաջորդ փուլում Արոնյանը կխաղա Գատա Կամսկու, իսկ Հակոբյանը՝ Բորիս Գելֆանդի հետ։ 12-րդ փուլի մյուս խաղերում կհանդիպեն Կարյակին-Սվիդլեր, Լեկո-Կասիմջանով, Մամեդյարով-Էլյանով, Գրիշչուկ-Բակրո և Ալեքսեև-Իվանչուկ զույգերը։ -0-