417.4
4.02
393.4
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՖԻՖԱ-ն կհրապարակի 2008 թ.-ի լավագույն ֆուտբոլիստների անունները

11:16
12 Հունվարի 2009

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով 2008 թ.-ի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն ֆուտբոլիստուհու անունները կհրապարակվեն երկուշաբթի՝ Ցյուրիխի օպերայի շենքում կայանալիք հատուկ գալա-արարողության ընթացքում։

Արդյունքներն ամփոփվում են ՖԻՖԱ-ի անդամ-երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչների և ավագների շրջանում անցկացված հարցման արդյունքներով։

Այս տարի տղամարդկանց շրջանում հավանական հաղթողների թվում են բրազիլացի Կական՝ «Միլանից», ինչպես նաև արգենտինացի Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ»), իսպանացիներ Ֆերնանդո Տոռեսը («Լիվերպուլ») և Խավին («Բարսելոնա»)։

Հավանականությունը քիչ է, որ կրկնվի Կակայի անցած տարվա հաջողությունը, քանի որ այս փայլուն հնգյակում նա միակն է, ում թիմը 2008 թ.-ին հաջողությունների չի հասել միջազգային ասպարեզում։

Այսպես, Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնության գործող հաղթողն է, Մեսին 2008 թ.-ին Արգենտինայի հավաքականի կազմում Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկի է նվաճել, իսկ իսպանացիների զույգը իրենց ազգային հավաքականի հետ դարձել են Եվրո-2008 թ.-ի հերոսներ։

Տարվա լավագույն ֆուտբոլիստի ընտրությունը կանցկացվի 18-րդ անգամ։ Առաջին անգամ այս կոչմանը հավակնում են միանգամից հինգ ֆուտբոլիստներ, ավելի վաղ ՖԻՖԱ-ն նախօրոք որոշում էր միայն երեք թեկնածուի։

1991 թ.-ին առաջինը լավագույնների ցանկում դարձավ գերմանացի Լոտար Մատթեուսը։ Այդ ժամանակից ի վեր արարողության ամենահաջողակ մասնակիցներն էին բրազիլացիները. այս երկրի ֆուտլբոիստները, ռեկորդ սահմանելով, ՖԻՖԱ-ի կողմից լավագույնն են ճանաչվել ութ անգամ՝ Ռոնալդո (1996, 1997, 2002), Ռոնալդինիո (2004, 2005), Ռոմարիո (1994), Ռիվալդո (1999) և Կակա (2007)։ Երեք անգամ տիտղոսը բաժին է ընկել ֆրանսիացի Զինեդին Զիդանին (1998, 2000, 2003)։

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհու կոչումը շնորհվում է ութերորդ անգամ։ Այս տարի հավանական հաղթողների հնգյակում են Բրազիլիայի երկու ներկայացուցիչներ Մարթան և Կրիշտիանեն, Գերմանիան ներկայացնող երկու ֆուտբոլիստուհիներ Բիրգիտ Պրինցն ու Նադին Անգերերը, ինչպես նաև անգլուհի Քելլի Սմիթը։ Անցած երկու տարվա ընթացքում լավագույնն է ճանաչվել Մարթան, իսկ 2003-2005 թթ.-ին ֆուտբոլային գահին գահակալում էր Պրինցը, երկու առաջին տիտղոսները (2001, 2002) բաժին են ընկել ամերիկուհի Միե Հեմմիին։ Արարողությունը սկսվում է Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։-0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:25
29 Հունիսի 2023
ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում
12:32
28 Հունիսի 2023
Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (ՎԻԴԵՈ)
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախօրեին երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի U20  երիտասարդական առաջնությանը. ՎԻԴԵՈ
23:02
19 Հունիսի 2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Եվրո 2024-ի ընտրական փուլում