Թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան

22.09.2008, 17:41
Թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան
Թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հոկտեմբերի 1-ին կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Աշխարհի ուժեղագույն թենիսիստներից մեկը՝ արգենտինացի հայազգի մարզիկ Դավիթ Նալբանդյանը, հոկտեմբերի 1-ին կայցելի Երևան, հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։ 

Այցի շրջանակներում, որը կազմակերպում է Ֆեդերացիան թենիսի «Master Class» ակումբի հետ համատեղ, հոկտեմբերի 2-ին Նալբանդյանը ցուցադրական հանդիպում կունենա Հայաստանի առաջատար թենիսիստ Հարություն Սաֆոյանի հետ, ինչպես նաև վարպետության դասընթացներ կանցկացնի պատանի հայ թենիսիստների հետ։  

Հանրահայտ թենիսիստը պատմական հայրենիք կժամանի արգենտինացի ձեռներեց, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի հրավերով, որը Հայաստանում մի շարք խոշոր նախագծեր է իրականցնում ավիացիայի, բանկային գործի, գյուղատնտեսության ոլորտներում։
 
26-ամյա Նալբանդյանը Արգենտինայի թենիսի հավաքականի առաջատարն է և այժմ АТР (Թենիսիստ-պրոֆեսիոնալների ասոցիացիա) վարկանիշում զբաղեցնում է 7-րդ տեղը։

Նալբանդյանը թենիսով սկսել է զբաղվել 5 տարեկանից մի կորտում, որը սարքել էր իր հայ պապիկը։ Մարզիկի երակներում նաև գերմանացու արյուն է հոսում։ --0--