ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 4-ին գերմանական Օֆենբախ քաղաքի «Բիբերեր Բերգե մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի «Կիկերս Օֆենբախե ակումբի հետ: Հանդիպումը կսկսվի երևանյան ժամանակով 21:30-ին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց հանրապետության Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գեորգի Մաթևոսյանը։
Հայաստանի հավաքականի կազմում են. դարպասապահներ՝ Գևորգ Կասպարովը («Ռահահան», Իրան), Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ», Հայաստան), պաշտպաններ՝ Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Սարգիս Հովսեփյան, Կարեն Դոխոյան (երկուսն էլ «Փյունիկ», Հայաստան), Ալեքսանդր Թադևոսյան («Վիտեբսկ», Բելառուս), Աղվան Մկրտչյան («Գոմել», Բելառուս), կիսապաշտպաններ՝ Լևոն Պաչաջյան («ԳԱԻՍ», Շվեյցարիա), Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա), Արթուր Ոսկանյան («Վիտեբսկ», Բելառուս), Ռոմիկ Խաչատրյան, Կարեն Ալեքսանյան (երկուսն էլ «Բանանց», Հայաստան), Արտավազդ Քարամյան («Պոլիտեխնիկ», Ռումինիա), Վահան Մինասյան, Արթուր Մինասյան (երկուսն էլ «Արարատ», Հայաստան), հարձակվողներ՝ Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա), Գևորգ Ղազարյան («Փյունիկ», Հայաստան), Սամվել Մելքոնյան («Մետալուրգ», Ուկրաինա), Համլետ Մխիթարյան («Ռահահան», Իրան), Արա Հակոբյան («Զիմբրու», Մոլդովա), Արման Քարամյան («Պոլիտեխնիկ», Ռումինիա), Մարկոս Պիզելի («Արարատ», Հայաստան)։ Վերջինս առաջին անգամ է խաղալու Հայաստանի հավաքականի կազմում։--0—