Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը դարձել է 2008 թ.-ի Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Իջևանի «Առնար» մարզադաշտում կայացած գավաթի եզրափակչին՝ անցած ուրբաթ «Արարատը» 2։1 հաշվով հաղթանակ է տարել Երևանի «Բանանց» ակումբի նկատմամբ։
Հաշիվը բացել են «Բանանցի» ֆուտբոլիստները՝ խաղի 36-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մարկո Գանչևը, իսկ 75-րդ րոպեին Վահագն Մինասյանը «Արարատից» հավասարեցրել է հաշիվը։
Ավելացված ժամանակին 115-րդ րոպեին Մարկոս Պինեյրո Պիզելին առաջ է մղել «Արարատին»՝ իր թիմին ապահովելով հաղթանակ։-0-