Երեքշաբթի Երևանում մեկնարկած Fed Cup կանանց թենիսի ոչ պաշտոնական թիմային առաջնության շրջանակներում, Եվրոաֆրիկյան տարածաշրջանի երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները հաղթել են Ֆինլանդիայի մրցակիցներին 2։1 հաշվով, երեքշաբթի հաղորդեց հանրապետության թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արևիկ Ուդումյանը։
«Մեր մարզուհիները բոլոր ջանքերը գործադրեցին և կարողացան դժվար պայքարում հաղթել մրցակցուհիներին»,- ասաց Ուդումյանն, ավելացնելով, որ ֆին մարզուհիները առաջնության գլխավոր առաջատարներից են։
Միաժամանակ, նա ավելացրեց, որ հայ մարզուհիները հաջորդ մրցակցուհիները լինելու են Մարոկկոյի թենիսիստուհիները։
Մինչ այդ Հայաստանի թիմի ավագը Գայանե Մովսիսյանը նշել էր հայ սպորտսմենուհիների ֆիզիկական լավ պատրաստվածության և հաղթանակին պատրաստ լինելու մասին։
Հայաստանը առաջնությունում ներկայացնում են 18-20 տարեկան չորս թենիսիստուհիներ՝ Լյուդմիլա Նիկոյանը, Աննա Մովսիսյանը, Օֆելյա Պողոսյանը և Տաթևիկ Եդիգարյանը։
Կանանց առաջնությունում, որն առաջին անգամ է տեղի ունենում Երևանում, ելույթ կունենան 11 երկրների հավաքականներ, այդ թվում՝ Հայաստանի, Իսլանդիայի, Նովեգիայի, Ֆինլանդիայի, Եգիպտոսի, Մարոկոյի, Լատվիայի, Մոլդովայի, Չերնոգորիայի, Զիմբաբվեի և Մավրիկիոսի հավաքականները։--0—