Հայաստանի դպրոցականները կմասնակցեն «Մինի թենիս» ծրագրին

21.04.2008, 19:10
Հայաստանի դպրոցականները կմասնակցեն «Մինի թենիս» ծրագրին

Հայաստանի թենիսի ֆեդերացիան միջազգային թենիսի ֆեդերացիայի հետ համատեղ այս տարվա մայիսին մտադիր է  հայ դպրոցականների համար անվճար դասընթացներ կազմակերպել «Մինի թենիս» ծրագրի շրջանակներում»,- երկուշաբթի հայտնեց Թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը։

«Այս ծրագիրն ուղղված է տաղանդավոր երեխաների բացահայտմանը, ովքեր հետագայում իրենց ավանդը կունենա Հայաստանի թենիսի պատմության մեջ»,- լրագրողներին Երևանում ասաց Փամբուկյանը։

Նրա խոսքերով, ծրագրում կընդգկվեն 5-7 տարեկան 500 դպրոցականներ։ Ընդ որում Փամբուկյանն ավելացրեց, որ դպրոցականների հետ դասընթացները կանցկացնեն պրոֆեսիոնալ մարզիչները «Մաստեր կլաս» ակումբի տարածքում։

«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող թենիսի կորտերը 2005 թվականին ամբողջովին նորոգվել են և վերափոխվել են «Մաստեր կլասս» թենիսային ակումբի։

Այսօր այդ տարածքում գործում է վեց բաց և երկու փակ կորտ, միջազգային չափանիշներին համապատասխանող բասկետբոլի դահլիճ։ «Մաստեր կլաս» ակումբը խոշոր մարզահամալիր է, որտեղ մարզվում են ոչ միայն պրոֆեսիոնալները, այլև մարզասերները։-0-