IBF վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի դեբյուտային մենամարտը ԱՄՆ-ում տեղի կունենա հունիսի 21-ին
Միջին քաշային կարգում IBF վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի դեբյուտային մենամարտը ԱՄՆ-ում տեղի կունենա հունիսի 21-ին, տեղեկացնում է boxingscene.com կայքը՝ հղում անելով Աբրահամի փրոմոութեր Վիլֆրիդ Սաուեռլենդին։
Աբրահամի մրցակիցը կարող է լինել WBA վարկածով աշխարհի չեմպիոն Էդիսոն Միրանդան։ Չեմպիոնության հավակնող ևս մեկ թեկնածու Միկել Կեսլեռը հրաժարվել է Միրանդայի հետ մենամարտից։
Աբրահամն ու Միրանդան արդեն հանդիպել են ռինգում 2006 թ.-ի սեպտեմբերի 23-ին։ Աբրահամը, չնայած Միրանդայի կողմից գլխով հասցված անթույլատրելի հարվածի հետևանքով ստացված ծնոտի կոտրվածքի, հաղթել է մրցակցին։
Արթուր Աբրահամը (Աբրահամյան) ծնվել է Երևանում 1980թ.-ին, այժմ ապրում և մարզվում է Գերմանիայում, հանդես է գալիս գերմանական դրոշի ներքո՝ 72,6 կգ. Քաշային կարգում։ Արթուրը նվաճել է IBF վարկածով չեմպիոնի տիտղոսը 2005 թ.-ին։ Վերջին անգամ չեմպիոնը պաշտպանել է իր տիտղոսը մարտի 29-ին՝ տիտղոսին հավակնող Էլվին Այալայի հետ մենամարտում։
Աբրահամը 26 մենամարտերում տարել է 26 հաղթանակ (21-ը նակոուտով)։-0-