Հայաստանում որոշվել են ՀՀ ֆուտբոլի գավաթի խաղարկության ¼ եզրափակչի մասնակիցները
31.03.2008,
11:41
Հայաստանում որոշվել են ՀՀ ֆուտբոլի գավաթի խաղարկության ¼ եզրափակչի մասնակիցները

Հայաստանում հանգստյան օրերին որոշվել են ՀՀ ֆուտբոլի գավաթի ¼ զույգերը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գեորգի Մաթևոսյանը։
«¼ եզրափակչում կմրցեն «Միկա»-«Կիլիկա», «Շիրակ-Բանանց», «Արարատ-Ուլիս», «Փյունիկ-Գանձասար» զույգերը», - ասաց Մաթևոսյանը։ ¼ եզրափակչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 2-ին, իսկ պատասխանները՝ ապրիլի 10-ին։
Հայաստանի ֆուտբոլի գործող գավաթակիրն է Երևանի «Բանանց» ակումբը։-0-