Արթուր Աբրահամը Էլվին Այալայի հետ մենամարտում կանցկացնի IBF վարկածով չեմպիոնի տիտղոսի յոթերորդ պաշտպանությունը

26.03.2008, 13:54
Արթուր Աբրահամը Էլվին Այալայի  հետ մենամարտում կանցկացնի IBF վարկածով չեմպիոնի տիտղոսի յոթերորդ պաշտպանությունը

Միջին քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն 28-ամյա Արթուր Աբրահամը (Arthur Abraham) մարտի 29-ին կանցկացնի իր տիտղոսի հերթական՝ յոթերորդ պաշտպանությունը 27-ամյա ամերիկացի Էլվին Այալայի ( Elvin Ayala) հետ մենամարտում, որը զբաղեցնում է 15-րդ տեղը այդ կազմակերպության վարկանիշում։

Ինչպես հաղորդում է Allboxing.ru կայքը, նախօրեին Քիլում (Գերմանիա) տեղի է ունեցել մարտի 29-ին կայանալիք մենամարտի մասնակիցների բաց մարզումը։

«Ես հիանալի մարզավիճակում են և պատրաստվում են հաղթանակ տանել», - հայտարարել է պարտություն չկրած Արահամը։

Այալան իր հերթին ևս համոզմունք է հայտնել իր հաղթանակի առնչությամբ։ «Ես որոշակիորեն հաղթելու եմ կայանալիք մենամարտում։ Ես շատ համառորեն մարզվել եմ և չեմ կարողանում սպասել, թե երբ պետք է ռինգ  դուրս գամ։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ շաբաթ օրվան», - ասել է բռնցքամարտիկը։

Արթուր Աբրահամը (Աբրահամյան) ծնվել է Երևանում 1979թ.-ին։ Այժմ ապրում և մարզվում է Գերմանիայում, հանդես է գալիս գերմանական դրոշի ներքո՝ 72,6 կգ. քաշային կարգում։ Աբրահամը նվաճել է IBF վարկածի չեմպիոնի տիտղոսը 2005 թ.-ին։-0-