Հայ ձյուդոյիստները կմասնակցեն 15-րդ երիտասարդական միջազգային առաջնությանը, որը կանցկացվի մարտի 22-23-ը՝ Ստամբուլում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից։
«Առաջնությանը Հայաստանը կներկայացնի 15-16 տարեկան 24 մարզիկ», - տեղեկացրեց գործակալության զրուցակիցը։
Հայ ձյուդոյիստները կմեկնեն Թուրքիա՝ գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ։
Առաջնության ավարտից հետո՝ հայ մարզիկները կմասնակցեն Թուրքիայում կայանալիք մարզական հավաքներին։-0-