Հայ դզյուդոիստները կմասնակցեն աշխարհի սուպերգավաթի խաղարկությանը, որը ուրբաթ մեկնարկում է Համբուրգում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ դյուդոյի ֆեդերացիայից։
Մարզիչ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ մրցույթին կմասնակցեն Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արթուր Սրափյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ), Համբարձում Տոնոյանը (66 կգ) և Ռոբերտ Վարդանյանը (73 կգ)։
«Առաջնությանը մասնակցելը հնարավորություն կտա հայ դյուդոիստներին՝ բարձրացնել իրենց վարկանիշը՝ Չինաստանում կայանալիք ամառային օլիմպիադային մասնակցելու համար», - նշեց գործակալության զրուցակիցը։
Այսօրվա դրությամբ Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին ուղեգրեր են արդեն նվաճել երկու հայ դզյուդոիստներ՝ Հովհաննես Դավթյանը (60 կգ քաշային կարգ) և Արմեն Նազարեթյանը (66 կգ)։
Առաջնության ավարտից հետո փետրվարի 25-29-ը հայ դյուդոիստները կմասնակցեն Համբուրգում կայանալիք հավաքին։
2008 թ.-ի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում՝ օգոստոսին։-0-