Մալթայում ընթացող ֆուտբոլի միջազգային մրցաշարի ժամանակ Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով հաղթանակ է տարել տանտերերի նկատմամբ։ Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղակեսին փոխարինման դուրս եկած Արա Հակոբյանը։
Նույն մրցաշարի ժամանակ բելառուս ֆուտբոլիստները 2։0 հաշվով հաղթանակ են տարել Իսլանդիայի հավաքականի նկատմամբ։
Երկուշաբթի՝ փետրվարի 4-ին Հայաստանի հավաքականը կխաղա Բելառուսի հավաքականի հետ, իսկ մալթացիները ուժերը կչափեն իսլանդացիների հետ։-0-