ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստները մասնակցելու են «Moscow Open 2008» շախմատի միջազգային փառատոնին։ Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին հանրապետության Շախմատի ֆեդերացիայից, «Օփեն Ա» տղամարդկանց առաջնությանը մասնակցելու են Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Ասրյանը, Յուրի Համբարձումյանը, Դավիթ Քալաշյանը, Հրանտ Մելքումյանը։
«Բ» առաջնությունում շախմատիստներ Տիգրան Գասպարյանը, Դմիտրի Հարությունյանը, Վարդան Կոջոյանը, Վահագն Խաչատրյանը, Վարդան Մելքոնյանը, Առնոլդ Մինասյանը, Տիգրան Պետորսյանը, Սարգիս Սարգսյանը, Տիգրան Սիմոնյանը։
Կանանց «С» առաջնությունում ելույթ կունենա հայ գրոսմաստեր Էլինա Դանիելյանը։
Շախմատի «Moscow Open 2008» միջազգային բաց փառատոնը տեղի կունենա Մոսկվայում 2008թ. փետրվարի 2-10-ը։ Փառատոնի հիմնական կազմակերպիչներն են՝ Մոսկվայի շախմատի ֆեդերացիան, Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանը։ Փառատոնին աջակցում է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեն։
«Moscow Open 2008» փառատոնը կազմված է չորս առանձին առաջնություններից՝ «Օփեն Ա», «Բ» առաջնություն», կանանց «Օփեն С» և մանկական «Դ» առաջնությունը։ «Ա», «Բ» և «С» առաջնություններն ընթանալու են շվեյցարական համակարգով՝ 9 մրցաշրջանով։ «Դ» առաջնությունը՝ շվեյցարական համակարգով, 8 մրցաշրջանով։ Երաշխավորված ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 5 միլիոն ռուբլի։--0—