Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի հունվարյան վարկանիշում բարելավել է իր դիրքերը 9 միավորով և գրավել 85-րդ տեղը։
Չորքեշաբթի ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, այսօր հայկական թիմն ունի 386 միավոր։
ՖԻՖԱ-ի հունվարյան վարկանիշի համաձայն, Վրաստանի թիմը բարձրացել է մեկ միավորով և 414 միավորով գրավել 76-րդ տեղը։ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականը իջել է մեկ կետով և 279 միավորով զբաղեցնում է 116-րդ տեղը։
2008թ. ՖԻՖԱ-ի առաջատարների տասնյակի վարկանիշը չի փոխվել 2007թ. դեկտեմբերի համեմատությամբ.
1. Արգենտինա (1523 միավոր)
2. Բրազիլիա (1503),
3. Իտալիա (1498),
4. Իսպանիա (1349),
5. Գերմանիա (1296),
6. Չեխիա (1290),
7. Ֆրանսիա (1243),
8. Պորտուգալիա (1241),
9. Նիդերլանդներ (1170),
10. Խորվաթիա (1129)։
Ընդհանուր առմամբ համաշխարհային ֆոևտբոլային վարկանիշ են մտցվել 199 երկրների թիմեր։—0--