ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Հոլանդական Վեյկ ան Զեեում կայացած հեղինակավոր փարիզյան Corus Chess 2008 մրցույթի երկրորդ փուլից հետո «Ա» խմբում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ղեկավարում է մրցույթային սանդղակը ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկուշաբթի հանրապետության Շախմատի ֆեդերացիայից, երկու փուլերից հետո Արոնյանն ունի երկու միավոր։ Երկրորդ փուլում նա հաղթել է Բորիս Գելֆանդին (Իսրայել)։
«Բ» խմբում Սերգեյ Մովսիսյանը և Գաբրիել Սարգսյանը գրավում են, համապատասխանաբար 7-րդ և 8-րդ տեղերը։ Մրցույթի երկու փուլերի ընթացքում նրանք նվաճել են մեկական միավոր։
Հայ գորսմայստեր Լևոն Արոնյանը մրցույթի գործող հաղթողն է։
Corus Chess 2008 միջազգային շախմատային մրցույթը Վեյկ ան-Զեեում (Նիդերլանդներ) անցկացվում է 2008թ. հունվարի 11-իվ մինչև 27-ը։
Corus 2008-ը կանցկացվի երեք խմբերով շրջանակաձև սկզբունքով 14 շախմատիստների մասնակցությամբ։ Մրցույթի խաղարկային օրերն են հունվարի 12-15, 17-20, 22, 23, 25-27-ը։ Հանգստյան օրերն են հունվարի 16-ը, 21-ը և 24-ը։—0--