Հայկական ծագմամբ լիբանանցի շախմատիստուհի, 24-ամյա Քնարիկ Մուրադյանը չորրորդ անգամ դարձել է արաբական երկրների շախմատի առաջնության չեմպիոնուհի։
Ինչպես երեքշաբթի «Նովոստ-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում, Յեմենում կայացած շախմատի առաջնությունում Մուրադյանը հավաքել է 9 հնարավորից 7,5 միավոր։
Նա վեց հաղթանակ է տարել, երեք խաղ ավարտել է ոչ ոքի և ոչ մի պարտություն չի կրել։ Մուրադյանն իրականացրել է նաև կին գրոսսմայստերի նորման։
Ավելի վաղ Մուրադյանը հաղթել է 1999, 2002, 2004 թվերին տեղի ունեցած համանման մրցույթներում։—0--