Միջին քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը երկրորդ անգամ շարունակ Գերմանիայում ճանաչվել է տարվա բռնցքամարտիկ։ Այսպիսին են գերմանական «BoxSport» ամսագրի կողմից անցկացվող ամենամյա հարցման արդյունքները, հաղորդում է Allboxing.ru կայքը։
Աբրահամը հավաքել է 886 ձայն, ինչը 286 ձայնով ավելի է, քան գերծանր քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մոտ։ Բացի Կլիչկոյից, Աբրահամն առաջ է անցել նաև Զոլտա Էրդեից, Ֆելիքս Շտուրմայից և Սեբաստյան Սիլվեստերից։
«Այն բանից հետո, երբ ես կոտրեցի ծնոտս Էդիսոն Միրանդայի դեմ մենամարտում, ես չէի պատկերացնում, թե ինչպես պետք է վերադառնամ ռինգ, սակայն տիտղոսի երեքի պաշտպանությունը 2007 թվականը ինձ համար շատ հաջող դարձրեցին», - ասել է Աբրահամը՝ նշելով, որ այս պարգևը տարվա հիանալի ավարտ է։
Բռնցքամարտիկը նաև շնորհակալություն է հայտնել գերմանացի երկրպագուներից՝ նրանց հսկայական աջակցության համար։
Արթուր Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգները, այս հարցման արդյունքներով, ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ, ընդ որում նա ստացել է այս պարգևը հինգերրոդ տարին շարունակ։
«Շատ մեծ պատիվ է դառնալ տարվա մարզիչ հինգերորդ անգամ։ Սա շատ մեծ նշանակություն ունի ինձ համար, քանի որ մրցակցությունը շատ է աճել։ Ես շատ ուրախ եմ, որ բոքսի գերմանացի երկրպագուները բարձր են գնահատել իմ աշխատանքը», - ասել է Վեգները։
Աբրահամը նվաճել է IBF վարկածով տիտղոսը 2005 թ.-ին։
Արթուր Աբրահամը (Աբրահամյան) ծնվել է Երևանում 1979թ.-ին։ Այժմ ապրում և մարզվում է Գերմանիայում, հանդես է գալիս գերմանական դրոշի ներքո՝ 72,6 կգ. քաշային կարգում։-0-