ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Չիկագոյում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնության արդյունքներով, հայ սպորտսմենները երեք ուղեգիր են նվաճել 2008-ին Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու համար։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լևոն Հովհաննիսյանը, օլիմպիական ուղեգրեր են նվաճել Հովհաննես Դանիելյանը (48 կգ.), Հրաչյա Ջավախյանը (60 կգ.) և Էդուարդ Համբարձումյանը (64 կգ.), որոնք 1/8 են անցել Չիկագոյում վերջերս անցկացված աշխարհի առաջնության արդյունքներով։ Հայկական հավաքականի կազմում 8 բռնցքամարտիկներ էին։
Ընդ որում, գլխավոր քարտուղարը նկատեց, որ մոտ ժամանակներս ֆեդերացիան կքննարկի հայ բռնցքամարտիկների գալիք Օլիմպիական խաղերին մասնակցության հարցը։
«Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք արդեն ունենք։ Հիմա ամենից կարևորը, սպորտսմեններին պատրաստելն ու դրական արդյունքների հասնելն է»,-նշեց նա։
Չիկագոյի աշխարհի բռնցքամարտի առաջնությունն անցկացվեց հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 3-ը։ Առաջնությանը մասնակցեցին 700 բռնցքամարտիկ։
Հիշեցնենք, որ 2004-ի Աթենքի Օլիմպիադային մասնակցելու իրավունք էր ստացել մեկ բռնցքամարտիկ՝ Ալեքսան Նալբանդյանը (51 կգ.)։--0--