Հայաստան կժամանեն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներ Բլատերը և Պլատինին

09.10.2007, 18:48
Հայաստան կժամանեն ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներ Բլատերը և Պլատինին

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 15-ից 16-ը Հայաստան կայցելեն Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը և Ֆուտբոլի միությունների եվրոպական միության (ՈՒԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, այցը տեղի կունենա  ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով։

Այցի շրջանակներում հոկտեմբերի 16-ին նախատեսված են Բլատերի և Պլատինի հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ:

Նույն օրը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկերակցությամբ, ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կմասնակցեն «Մանկապատանեկան ինտերնատ մարզադպրոց, ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի» հիմնաքարի տեղադրման պաշտոնական արարողությանը:

Այնուհետև Բլատերը, Պլատինին և Հայրապետյանը կայցելեն «Բանանց» ՖԱ-ի կողմից շահագործվող մանկապատանեկան ֆուտբոլային դպրոց, որը վերանորոգվել է ՖԻՖԱ-ի «Goal I» ծրագրի շրջանակներում: --0—