414.49
4.78
386.98
+28
Եղանակը Երևանում
Հայ

Bank King հայկական շախմատային ակումբը երկրորդ հաղթանակն է տարել Եվրոպայի ակումբային առաջնությունում

18:27
05 Հոկտեմբերի 2007

Bank King հայկական շախմատային ակումբը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Թուրքիայի Քեմերե քաղաքում անցկացվող Եվրոպայի 23-րդ ակումբային առաջնությունում (European Club Cup 2007)։

Ինչպես ուրբաթ տեղեկացրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հանրապետության Շախմատի Ֆեդերացիայից, անցած օրը երկրորդ փուլում հայկական ակումբը հաղթել է հունական Aquaprofit Chess Club Nagykanisza թիմին 4,5-1,5 հաշվով։

Իրենց պարտիաներում Տիգրան Լ. Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը և Ռաֆայել Վահանյանը համապատասխանաբար հաղթել են՝ Գարգելի-Անդրասա-Գյուլի-Սաբոյին, Ալբերտ Բոկրոսին և Իվան Ֆարագային։

Ոչ ոքիով են ավարտվել Կարեն Ասրյան, Սմբատ Լպուտյան-Կոնստանտին Լուպուլեսկու և Ռաֆայել Վահանյան-Լուկա Լենիկ հանդիպումները։

Ներկայումս  Bank King-ը 10 միավորով կիսում է 4-6-րդ տեղերը Keystone Ukraine և Utrecht Netherlands թիմերի հետ։ 12 միավորով առաջատարն է Ural Sverdlovskaya Russia թիմը, նրան մեկ միավորով զիջում են OSC Baden-Baden e.V. German և Alkaloid Macedonia թիմերը։

Շախմատի եվրոպական գավաթի 23-րդ մրցույթն անցնում է Թուրքիայում հոկտեմբերի 2-ից 10-ը շվեյցարական 7 փուլային համակարգով։ Տղամարդկանց մրցույթում խաղում են 56 թիմեր, որոնցից յուրաքանչյուրում 6 հիմնական և 2 փոխարինող խաղացողներ են։

Ժամանակի սահմանափակումն է. մեկ խաղի համար 90 րոպե գումարած յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան։ Հաղթողը որոշվում է թիմային միավորների գումարով։ Տեղերի կիսման դեպքում անհատական միավորների գումարը առաջին հավելյալ ցուցանիշն է։—0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ
22:04
17 Ապրիլի 2023
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Գոռ Սահակյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն