ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզչի անունը դեռևս հայտնի չի։
«Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի նոր թեկնածությունը դեռևս չի քննարկվում», - երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը։ Նա խորհուրդ տվեց սպասել այս առնչությամբ արվող պաշտոնական հայտարարությանը։
Հայաստանի հավաքականի գլխավոր նախկին մարզիչ, շոտլանդացի Յան Պորտերֆիլդը մահացել է սեպտեմբերի 11-ին՝ Մեծ Բրիտանիայում։ Մի քանի ամիս առաջ Պորտերֆիլդի մոտ հայտնաբերվել էր հաստ աղիքի չարորակ ուռուցք։ Մարտին նա վիրահատվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկակական կենտրոնում, վերջին ամիսներին վերականգնողական կուրս էր անցնում Շոտլանդիայում։
Յան Պորտերֆիլդը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2006 թ.-ի օգոստոսին՝ համագործակցության պայմանագիր կնքելով մինչև 2007 թ-ի վերջը։ Պորտերֆիլդի հետ են կապված հայկական հավաքականի վերջին հաջողությունները, մասնավորապես Ղազախստանի և Լեհաստանի հավաքականների դեմ տարած հաղթանակները, ինչպես նաև Պորտուգալիայի հավաքականի հետ ոչ ոքին։-0-