Կառլովիե Վառայում (Չեխիա) անցկացվող"Czech Coal Carlsbad Chess Tournament" միջազգային առաջնության արդյունքներով Հայաստանի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը և չեխ շախմատիստ Դավիթ Նավարան կիսել են 3-4 տեղերը։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Հակոբյանն ու Նավարան յոթ հնարավոր միավորից հավաքել են չորսական միավոր՝ միայն 0,5 միավոր զիջելով հաղթողներին՝ Սլովակիայից Սերգեյ Մովսիսյանին և ուկրաինացի Ռուսլան Պոնոմարևին։
Հինգերրորդ տեղը զբաղեցրել է Ալեքսեյ Շիրովը՝ (Իսպանիա) 3,5 միավորով, 6-7 տեղերը, կես միավոր զիջելով, կիսել են Յան Տիմմանը (Նիդեռլանդներ) և Վիկտոր Լազնիչկան (Չեխիա), իսկ 1,5 միավորով առաջնության աղյուսակը եզրափակում է Վիկտոր Կորչնոյը (Շվեցարիա)։
"Czech Coal Carlsbad Chess Tournament" առաջնությունը անց էր կացվում 2007 թ.-ի սեպտեմբերի 7-ից 16-ը շրջանաձև համակարգով։ Առաջնության միջին վարկանիշը՝ 2655 է (ՖԻԴԵ-ի 17-րդ կարգ)։-0-