ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում սեպտեմբերի 19-20-ը լրագրողների միջև տեղի կունենա շախմատի առաջնություն, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց առաջնության կազմկոմիտեի ղեկավար Գրիգոր Հովահննիսյանը։
Նա նշեց, որ առաջնությունում կարող են մասնակցել բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ ավելացնելով, որ դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 17-ը։
«Առաջնության հաղթողը կստանա նավակի տեսքով գավաթը, որի հեղինակն է քանդակագործ Աշոտ Մարտիրոսյանը, իսկ առաջին երեք տեղերը զբաղեցրած լրագրողները կստանան դրամական պագևներ»,- ասաց Հովհաննիսյանը։ Միաժամանակ, նա չհստակեցրեց նախատեսված մրցանակի չափը։
Հովհաննիսյանը նշեց, որ առաջնության նպատակը Հայաստանում շախմատի զարգացումն է, ինչպես նաև հայ լրագրողների միջև փոխհարաբերությունների ընդլայնումը։
Կազմկոմիտեի ղեկավարը տեղեկացրեց, որ աառջին վեց տեղերը զբաղեցրած լրագրողները կձևավորեն ԶԼՄ շախմատի հավաքականը, որը կխաղա այլ բնագավառների ներկայացուցիչների հավաքականների հետ։
Իր հերթին, Հայաստանի կանանց շախմատի հավաքականի մարզիչ Արսեն Եղիազարյանը նշեց, որ առաջնությունն անցկացվելու է շվեյցարական համակարգով։
«Վիճակահանությունից և առաջին փուլից հետո ուժեղագույն խաղացողները կխաղան միմյանց հետ»,- նշեց նա։
Եղիազարյանը ցանկություն հայտնեց, որպեսզի առաջնությանը որքան հնարավոր է շատ լրագրողներ մասնակցեն՝ մամուլի ներկայացուցիչներին կոչ անելով ակտիվություն ցուցաբերել։ --0—